«Արմավիա» ավիաընկերությունը կիրառվող սակագնի 15% չափով զեղչ է տրամադրում 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, որոնք կմեկնեն ավիաընկերության ուղիղ չվերթերով: Ինչպես նշվում է «Արմավիայի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ակցիան կգործի այս տարվա հունվարի 28-ից փետրվարի 23-ը ներառյալ:






