AM
18 April 2003 - 18:09 AMT

ԵՎՐԱՍՏՀ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Եվրասիական տնտեսական համագործության Միջպետական խորհրդին կից Հայաստանին մշտական դիտորդի կարգավիճակ հատկացնելու մասին հարցը քննարկվելու է ԵվրԱսՏՀ պետությունների ղեկավարների համաժողովում, որը կկայանա ապրիլի 27-ին Դուշանբեում: Ինչպես տեղեկացնում է ԵվրԱսՏՀ մամուլի ծառայությունը, ամբողջությամբ նախագահների քննարկմանն է առաջադրվելու ինտեգրման փոխգործողություններին վերաբերող հարցերի լայն շրջան, որոնց քննարկմանը կմասնակցի նաեւ ԵվրԱսՏՀ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան: Կքննարկվեն նաեւ Համագործության պետությունների ներքին շուկաների պաշտպանմանը, Մաքսային միության մասնակից-երկրների արտաքին սահմանների անցագրային կետերի կարգավորմանը, արժեթղթերի շուկաներում համագործակցությանը, Կենտրոնական Ասիայի հիդրոէներգապաշարների յուրացմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ԵվրԱսՏՀ-ի անդամներ են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Մոլդովան եւ Ուկրաինան ունեն դիտորդի կարգավիճակ: