Այսօր սմարթֆոններով հնարավոր է ստանալ ավելի բարձր որակի լուսանկարներ, քան թվային լուսանկարչական ապարատներով։ Այս հանգամանքին հատկապես նպաստում են այն բջջային ծրագրերը, որոնց միջոցով կարելի է խմբագրել լուսանկարները՝ փոխել գունային գամման, ավելացնել էֆեկտներ, մեծացնել և փոքրացնել և ի վերջո կիսել ընկերների հետ սոցիալական ցանցերում։Նման հայտնի ծրագրերից են Instagram-ը iPhone-ների համար, Skitch-ը, Pixlr-omatic-ը և այլ ծրագրեր։ Լուսանկարները խմբագրելու ճանաչված ծրագրերից Aviary-ին նոր թարմացում է ստացել, ինչը օգտագործողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ավելի լավ խմբագրման գործիքներ։
Aviary-ի օգտագործողները ամսական խմբագրում են մոտ 10 միլիոն լուսանկարներ իրենց բջջայիններով և այս միտումը գնալով աճում է։
Aviary-ի այս նոր թարմացումը ունի ամբողջովին նոր ինտերֆեյս, նոր 10 էֆեկտներ լուսանկարների նոր շրջանակներով, մեկ հպումով նկարը խմբագրելու հնարավորություն՝ նախապես խմբագրման համար ստեղծած պարամետրերով։ Aviary-ի պարունակում է նաև նոր հումորային պիտակներ՝ գունավոր ակնոց, ծխախոտ և այլն։
Aviary ծրագիրը հասանելի է թե՛ Android-ների համար՝ սկսած 2.2 տարբերակից, թե՛ iOS –ների համար՝ սկսած iOS 4 տարբերակից։ Այն նաև ունի հավելված, որն աշխատում է այն բրաուզերների հետ, որոնք համատեղելի են HTML5, JavaScript և Flash-ի հետ։
Aviary-ն դեռևս չի հաստատվել Apple-ի App Store-ի կողմից։ Իսկ ծրագրի Android տարբերակը հասանելի է Android Market-ում։






