2011թ վերջին եռամսյակում ամերիկացիները հավասար քանակությամբ գնել են Android և iOS համակարգերով սմարթֆոններ, ասվում է Nielsen ընկերության վերլուծական հաշվետվությունում:
Android-ը iOS-ի նկատմամբ 2.4 տոկոս առավելություն ունի: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Google ОС-ի կողմից բազայի հիման վրա մշակված ապարատների բաժին է ընկնում վաճառքի 46.9 տոկոսը, iPhone -ին` 44.5 տոկոսը:
Ընդ որում, մեկ եռամսյակի ընթացքում iOS-ով սմարթֆոնների դիրքերը ամրապնդվել են, իսկ Android համակարգովներինը` նվազել: Հոկտեմբերի սկզբի դրությամբ վաճառքի համակարգում iOS-ին բաժին է ընկել 25.1, իսկ Android-ին`61.6 տոկոս: Ամերիկացիների մոտ երրորդ հայտնի բջջային օպերացիոն համակարգը RIM BlackBerry-ն է: Դրա հիմքով գործիքները նախընտրել է միջինում ամեն 20-րդ գնորդը:
iPhone վաճառքի կտրուկ աճը 4-րդ եռամսյակում, քննադատները կապում են iPhone 4S սմարթֆոնների տարածման հետ, որն ամերիկյան խանութներում հայտնվել է հոկտեմբեր ամսից: Նորագույն մոդելի ընտրությունն իրականցվել է iPhone-ի գնորդների 57 տոկոսի կողմից:
Nielsen-ի հարցումները նաև ցույց են տվել, որ սմարթֆոնների հայտնիությունը շարունակում է աճել: «Սովորական» բջջաիյն ապարատների փոխարեն սմարթֆոններ է նախընտրել ամերիկացի գնորդների 60 տոկոսը, գրում է lenta.ru-ն: