AM
19 January 2012 - 08:15 AMT

«Համադասարանցիներ» սոցցանցն անհասանելի է տեխնիկական խափանման պատճառով

Հայտնի ռուսական «Համադասարանցիներ» սոցիալական ցանցն անհասանելի է դարձել հինգշաբթի առավոտից տեխնիկական պատճառներով, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով կայքի մամլո ծառայությանը։

«Տեխնիկական խափանում է տեղի ունեցել մեր տվյալների պահպանման կենտրոններից մեկում, ինչը հանգեցրել է «Համադասարանցիների» աշխատանքի դադարեցման։ Ըստ երևույթին, խափանման պատճառ է հանդիսացել կապուղու աշխատանքի խախտումը պրովայդերի կողմից»,-ասել է «Համադասարանցիների» ստեղծագործական տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը։

Նրա խոսքով բոլոր տեխնիկական խափանումները շուտով կշտկվեն։ Այս պահին կայք այցելելիս օգտագործողները տեսնում են հաղորդագրություն՝ «Կայքը ժամանակավորապես անհասանելի է, կատարվում են տեխնիկական աշխատանքներ»։

«Համադասարանցիներ»-ը համարվում է Ռուսաստանում ամենաճանաչված սոցիալական ցանցը։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Ռուսաստանում կա 26 միլիոն օգտագործող, իսկ Հայաստանում՝ 640 000։