AM
19 Հունվար 2012 - 09:53 AMT

Հայաստանի գազահամակարգին 625 711 բաժանորդ է միացել

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 625 711 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 854-ով, այդ թվում 2336-ը` դեկտեմբեր ամսին: «Այս ցուցանիշը տարվա ամիսների արդյունքներով ամենաբարձր ամսական ցուցանիշն է»,- նշվում է հաղորդագրության մեջ: