Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ին հավանություն է տվել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ $1,9 միլիոնի համագործակցության համաձայնագրի կնքմանը:
Այս կապակցությամբ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ IFC հետ համագործակցությունը աջակցություն է նախատեսում հանրապետությունում բիզնես-միջավայրի բարելավման, մասնավորապես` համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանն ու ՀԲ Doing Business հաշվետվությունում դիրքերի բարելավման համար ծրագրերին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է այս փաստաթուղթը` հիշեցնելով, որ ՀԲ Doing Business հաշվետվության համաձայն, երկիրն իր դիրքերը բարելավել է 6 կետով:






