AM
19 Հունվար 2012 - 13:10 AMT

«ԱրմենՏել»-ը գործարկել է վիրտուալ սերվերի ծառայություն

«ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունը հայտնում է իրավաբանական անձանց համար VDS (Virtual Dedicated Server)՝ վիրտուալ սերվերի ծառայության գործարկման մասին ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա:

512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսեկան բաժանորդավճարը կազմում է 10 000 դրամ: Հնարավոր է լրացուցիչ ավելացնել սկավառակի ծավալը (HDD) և օպերատիվ հիշողությանը (RAM): Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ:

«ԱրմենՏել»-ի տվյալների կենտրոնը հագեցած է կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով: Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը։