AM
19 January 2012 - 13:42 AMT

ԱՄՆ կոնգրեսի 8 սենատորներ ետ են կանչել SOPA օրինագիծը

24 ժամ ցույցերն ըննդեմ SOPA օրինագծի տվեցին իրենց առաջին արդյունքները։ ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ են կանգնել իրենց իսկ մշակած օրինագծից։

SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ սեփականատերերի պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։

Հունվարի 18-ին 24 ժամ անհասանելի լինելով ի նշան բողոքի՝ Wikipedia-ն կրկին վերադարձել է բնականոն աշխատանքի, սակայն միաժամանակ հայտնել է, որ «Մենք դեռ չենք վերջացրել»։ Այս մասին հաղորդում է BBC-ին։ Օնլայն հանրագիտարանը հայտնել է, որ հունվարի 18-ին Wikipedia են այցելել 162 միլիոն անգամ և կարդացել նշված հաղորդագրությունը, 4,2 միլիոն մարդ մասնակցել է ստորագրահավաքին։

Ընդդեմ SOPA օրինագիծի դեմ ելույթ են ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Google ԱՄՆ-ն իր լոգոտիպի վրա սև քառակուսի էր փակցրել՝ որպես բողոքի նշան։

Նշենք, որ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանում է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։