YouTube տեսապորտալը կանցկացնի «Քո կինոն» խորագրով սեփական կինոփառատոնը, գրում է Associated Press-ը:
Այդ միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է 2012թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 31-ը կարճ ֆիլմ ուղարկել մրցույթին, որը կանցկացվի անմիջապես YouTube-ում: Եզրափակչի մասնակիցներին կընտրի Թոնի և Ռիդլի Սքոթների Scott Free Productions ընկերությունը:
Աշխատանքները կարող են ցանկացած ժանրի լինել: Ժյուրին կդիտարկի ոչ միայն ինքնուրույն կարճամետրաժ ժապավենները, այլ նաև, օրինակ, սերիալների պիլոտային թողարկումները:
Եզրափակիչ անցած 50 ֆիլմերը կզետեղվեն փառատոնին նվիրված YouTube-ի կանալում: Օգտատերերի քվեարկության ընթացքում կընտրվեն 10 լավագույն աշխատանքներ:
Հաղթող ֆիլմերը այնուհետև կցուցադրվեն Վենետիկի 69-րդ փառատոնում, լավագույն ֆիլմ ստեղծողները կստանան 500 հազար դոլարի չափով դրամաշնորհ:






