AM
20 Հունվար 2012 - 05:26 AMT

Wikipedia-ն գործարկել է իր պաշտոնական Android ծրագիրը

Wikipedia-ն և բոլոր մեծ ինտերնետ ընկերությունները մի քանի օր է, ինչ պայքարում են ԱՄՆ Սենատի մշակած SOPA օրինագծի դեմ։ Իսկ այդ ընթացքում Wikipedia-ն հասցրեց նաև ներկայացնել երկար սպասված պաշտոնական բջջային ծրագիրը Android օպերացիոն համակարգի համար։

Wikipedia-ի Android ծրագրում կան ավելի քան 20 միլիոն նյութեր և հոդվածներ 280 լեզուներով։

Ծրագիրը հնարավորություն է տալիս պահպանել նյութերը ավելի ուշ օֆլայն կարդալու համար, որոնել նյութեր , կիսել նյութերը Android-ի Share ֆունկցիայով, կարդալ նյութեր տարբեր լեզուներով և որոնում կատարել ողջ էկրանով (Full screen search)։

Ծրագիրը կարելի է ներբեռնել Android Market-ից անվճար։ Այն հասանելի է Android 2.2 և ավելի բարձր տարբերակների համար։