AM
18 April 2003 - 16:02 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ

ԱՄՆ նախագահը հաստատել է Ռենո Հարնիշի թեկնածությունը Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում: Ինչպես նշվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրությունում, մինչ այդ Հարնիշը ղեկավարել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Կոսովոյում: 1999-2002 թթ. նա եղել է Կահիրեում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարչի տեղակալը եւ Եգիպտոսի կառավարության հետ համատեղ «ակտիվորեն աշխատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ»: Դիվանագետը զբաղվել է նաեւ Կենտրոնական Ասիայի պետություններում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների մշակմամբ: Համաձայն նախկինում կատարած հայտարարությունների, Բաքվում Հարնիշն իր դիվանագիտական աշխատանքը մտադիր է իրականացնել Հակաահաբեկչական կոալիցիայում Ադրբեջանի դերի ընդլայնման, Արեւելք-Արեւմուտք էներգետիկ միջանցքին ԱՄՆ-ի աջակցության ապահովման ուղղությամբ: