AM
20 Հունվար 2012 - 10:30 AMT

Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ՀԿԵ ՓԲԸ-ն 2011թ. տեղափոխել է 57,5 հազար ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի արդյունքներով աճել են 7,1%-ով: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ անցյալ տարվա արդյունքներով Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 57,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականին տեղափոխված 53,7 հազ.ուղևորի դիմաց:

Միայն 2011 թվականի դեկտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 45%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,9 հազ. մարդ՝ 2010 թվականին տեղափոխած 2 հազ.ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 586,5 հազ. ուղևոր: