Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է դասընթաց «Microsoft SQL Server2008 R2» թեմայով, որը կմեկնարկի 2012 փետրվարի 9-ին: Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։
Դասընթացը վարելու է Մայքրոսոֆթի կողմից լիցենզավորված ծրագրավորող Պարույր Հակոբյանը: Ծրագիրը բաղկացած է 2 (երկու) մակարդակից։ Մասնակիցները կարող են ներգրավվել դասընթացի ցանկացած մակարդակին: Յուրաքանչյուր դասաժամ կունենա 2 ժամ տևողություն։
Յուրաքանչյուր մակարդակի ավարտից հետո մասնակիցներին տրամադրվելու է ավարտական կամ մասնակցության վկայագիր` ավարտական քննության արդյունքների հիման վրա:
Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` լրացնելով օնլայն դիմում-հայտը մինչև փետրվարի 4-ը:
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ դիմելու առաջնահերթության: Դասընթացը վճարովի է։






