AM
21 January 2012 - 08:19 AMT

Google-y 2012-ին կդադարեցնի իր մի շարք ծառայությունների աշխատանքը

Google-ը շարունակում է փակել իր ծառայությունները։ Այս անգամ ընկերությունը հայտնել է, որ դադարելու են գործել Picnik, Google Message Continuity և Needlebase ծառայությունները և որոշ փոփոխություններ են կրելու այլ ծառայություններ։

Google-ը գնեց Picnik-ը 2010-ին, որը պետք է ինտեգրացներ իր լուսանկարների խմբագրման ծառայությանը՝ Picasa-ին։ Picnik ծառայությունը կդադարի գործել 2012-ի ապրիլի 19-ին։

Google Message Continuity պահուստավորում էր Microsoft Exchange էլնամակները։ Հարյուարվոր բիզնեսներ գրանցվել էին այս ծառայությանը, սակայն պարզ դարձավ, որ շատերն ավելի հետաքրքրված են Google Apps-ով։

Իսկ Needlebase ծառայությունը վերջնականապես կփակվի 2012-ի հունիսի 1-ին։ Այն տվյալների կառավարման համակարգ էր։

Հիշենք, որ Google ընկերությունը անցյալ տարի հայտնեց, որ դադարեցնում է Buzz, Code Search, Jaiku, Aardvark, Fast Flip և Sidewiki Image Labeler ծառայությունները։