Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսը կայցելի Լեռնային Ղարաբաղ իր հակամարտության տարածաշրջան կատարելիք երկրորդ այցի ընթացում: Այդ մասին զեկուցողը տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաններս Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Թ. Դեւիսը նշել է նաեւ, որ այդ այցի շրջանակներում նա կհանդիպի ԼՂՀ ներկայացուցիչների եւ Ադրբեջանից փախստականների հետ: Հ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ Ադրբեջանից վտարվել է ավել քան 460 հազար հայ` թողնելով մոտավորապես 100 հազար տուն եւ փոխհատուցում թողնված բնակարանի համար, ի տարբերություն Հայաստանից ադրբեջանցի փախստականների, նրանք դեռեւս չեն ստացել: