Ադրբեջանի պետական ու հասարակական ինտերնետ-ռեսուրսների դեմ իրականացված գրոհները կատարվել են Իրանից ու Նիդերլանդներից, լրագրողներն է հայտնել Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Ըստ նախարարի, տուժել է 25 կայք: «Հետաքննությունն ավարտվել է, պարզվել է, որ 24 գրոհ է կատարվել Իրանի տարածքից և մեկ՝ Նիդերլանդներից»,-ասել է Ալի Աբասովը:
«Նման փաստերը կանխելու համար մենք պետք է համագործակցենք ոչ միայն Իրանի, այլ նաև մյուս հարևան երկրների հետ»,-ասել է նախարարը: