ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի նոյեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ
Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի նոյեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.1 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.1 %–ը:
2011թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1747.7 մլն դրամի չափով:






