AM
23 Հունվար 2012 - 07:08 AMT

2011թ նոյեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողներն ավելի շատ են ներմուծել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության են ենթարկվել խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի նոյեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար:

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 19.2 %–ով և կազմել 77.3 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 142 կազմակերպությունների մոտ շուրջ 36.0 մլրդ դրամով և նվազել` 165-ի մոտ համապատասխանաբար 23.3 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ.-ի նոյեմբերին կազմել են 32.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 22.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավելի 4.5 մլրդ դրամով: