AM
24 Հունվար 2012 - 08:34 AMT

Զարգացման հայկական գործակալությունը 2011թ ներգրավել է մոտ 14 մլն դրամ

Բոլոր նախաձեռնությունները, որոնք ԶՀԳ ուներ 2010թ, առաջընթաց է գրանցել 2011թ, հունվարի 24-ին Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է կառույցի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «ԶՀԳ անմիջական մասնակցության շնորհիվ արտասահմանյան ներդրումների ծավալը 2011թ կազմել է 13-14 մլն դոլար` նախորդ տարվա 4.5 մլն դիմաց»,-հայտնում է նա: Հարությունյանի խոսքով, աճը գրանցվել է արտահանման ծավալների հիման վրա` 2010թ 2 մլն դիմաց, 2011թ-ին` 8-9 մլն:

Ինչպես հայտնում է Ռոբերտ Հարությունյանը, ԶՀԳ առաջնային խնդիրներից 2011թ. գյուղատնտեսության, զբոսաշրջութայն, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, շինարարության ոլորտներն էին: Այս առնչությամբ նա հավելել է, որ ԶՀԳ ուշադրության կենտրոնում թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանումն էր, մասնավորապես, տեքստիլի:

Կառույցի առջև դրված հիմնական խնդիրներից է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այլ կառույցների հետ համատեղ աշխատանքը` ուղղված արդյունաբերության ռազմավարական զարգացմանը, որն ուղղված է արտահանմանը: