AM
24 Հունվար 2012 - 08:51 AMT

Սերգեյ Մինասյան. Ծայրահեղական դիրքորոշումներից հրաժարվելը նշանակում է հրաժարվել ղարաբաղյան պատերազմի վերսկսումից

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի `Հայաստանի և Ադրբեջանի «մաքսիմալիստական դիրքորոշումից» հրաժարվելում վերաբերյալ հայտարարության իրական համատեքստը վերաբերում է ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգին»,-հայտարարել է Սերգեյ Մինասյանը, մեկնաբանելով` Սոչիի եռակողմ հանդիպումը: Ըստ նրա, հանդիպմանը Ալիևի կողմից արված հայտարարությունը հակասում է մի քանի օր առաջ արվածին, թե « Ադրբեջանը երբեք չի համաձայնի ստատուս-քվոյի պահպանմանը»: Փորձագետի կարծիքով, մյուս կարևոր արդյունքը այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու մեխանիզմներ, որոնք կօգնեն հետաքննել շփման գծում տեղի ունեցած դեպքերը:

Հայաստանի ևԱդրբեջանի նախագահները հումվարի 23-ին Սոչիում , Ռուսաստանի նախագահի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը զիջել են ծայրահեղական իրենց դիրքերը և դրական են արձագանքել իրենց դիրքերը մեղմելու անհրաժեշտությանը: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացնել ընդհանուր սկզբունքների մշակումը, որոնք հիմք կհանդիսանան խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- հայտարարել է Լավրովը: Սարգսյանն ու Ալիևը նաև հայտարարել են, որ սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների առաջարկներին շփման գծում միջադեպերը հետաքննելու համար: Նրանք նաև Ռուսաստանին են դիմել միջնորդի դերում հանդես գալ` երկու երկրների միջև մարդասիրական կապերը վերականգնելու համար: