Ռուսական խոշոր ինտերնետ ընկերություն Yandex-ը ներդրել է face.com դեմքի ճանաչման տեխնոլոգիան: 2011-ի հոկտեմբերին Yandex-ն արդեն մեկնարկել էր դեմքի ճանաչման սեփական տեխնոլոգիայի թեստային փուլն իր Yandex.Լուսանկարներ ծառայությունում։ Սակայն արդյունքում որոշում է կայացրել օգտագործել Face.com-ի տեխնոլոգիան, որն արդեն այսօրվանից հասանելի է Yandex.Լուսանկարներ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Համակարգը ավտոմատ կերպով նկարի վրա գտնում է դեմքեր և առաջարկում է նշել դրանք։ Երբ օգտագործողը մի քանի անգամ նշում է միևնույն մարդուն, համակարգը հաջորդ անգամ ավտոմատ կերպով ճանաչում է լուսանկարում պատկերված օգտագործողին։
Նմանատիպ ֆունկցիա ունի աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց Facebook-ը, նաև ռուսական «Համադասարանցիներ» -ը Yandex.Լուսանկարներ-ը լուսանկարների անվճար հոսթինգ ծառայություն է։ Վերլուծական ընկերություն comScore-ի տվյալներով, 2011- նոյեմբերից ծառայության ամսական լսարանը կազմել է 10,7 միլին օգտագործող։ Իսկ օգտագործողները օրական վերբեռնում են ավելի քան 260 000 լուսանկարներ։