AM
24 Հունվար 2012 - 12:17 AMT

Հունվարի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 387.69 դրամ

Հունվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,8մլն ԱՄՆ դոլար առք և վաճառք` 387.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388 դրամ:

Հունվարի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 387.69 դրամ` հունվարի 23-ի համեմատ նվազելով 0.27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 504.31 դրամ` ավելանալով 2.87 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.12 կետով` կազմելով 12.54 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: