Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 3 ոսկե և 3 արծաթե հուշադրամներ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, շրջանառության մեջ են դրվել 1000 հատ 10 հազ. դրամ անվանական արժեքով Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին (1712–1795 թթ.), 500 հատ 10 հազ. դրամ անվանական արժեքով Շուշիի ազատագրման 20-ամյակին և 500 հատ 1000 դրամ անվանական արժեքով հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ոսկե հուշադրամներ:
Շրջանառության մեջ են մտցվել նաև արծաթե հուշադրամներ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին, Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին, Հայ գրքի տպագրության 500-ամյակին: Թողարկվել է 500-ական արծաթե դրամ` 1000 դրամ անվանական արժեքով:






