AM
25 Հունվար 2012 - 05:11 AMT

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի դասընթաց «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» թեմայով

Փետրվարի 6-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կմեկնարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» խորագրով դասընթացը՝ բաղկացած 13 դասից։ Այս մասին տեղեկացնում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից։

Դասընթացը վարելու է ISACA (Information Systems Audit and Control Association) միջազգային ասոցիացիայի անդամ Գարեգին Բաղդյանը։ Դասընթացի լեզուն հայերենն է:

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մասնակցության համար անհրաժեշտէ գրանցվել` լրացնելով օնլայն դիմում-հայտը մինչև փետրվարի 2-ը: