AM
25 January 2012 - 07:57 AMT

Թողարկվել է Opera բրաուզերի նոր թարմացումը՝ 11.61-ը

Լույս է տեսել Opera բրաուզերի նոր թարմացումը՝ Opera 11.61-ը։ Այս տարբերակում կատարելագործվել է բրաուզերի անվտանգությունն ու կայունությունը և այն խորհուրդ է տրվում թարմացնել բոլոր օգտագործողներին, գրում է Beta News-ը։

Օգտագործողները կարող են նաև սպասել ավտոմատ թարմացման։ Իսկ մանուալ կերպով թարմացնելու համար անհրաժեշտ է այցելել Help menu և սեղմել թարմացնել կոճակը։

Այս նոր տարբերակում օգտագործողի ինտերֆեյսի տեսանկյունից մի շարք խնդիրներ վերացվել են։ Բազմաթիվ օգտագործողներ հայտնել էին բրաուզերի ադմինիստրացիային, որ խնդիրներ են ունենում PayPal համակարգի կայք, NFL.com կամ այլ կայքեր այցելելիս։ Այժմ բոլոր խնդիրները ֆիքսվել են և լուծվել։

Opera բրաուզերը նախագծվել է Opera Software ընկերության կողմից 1995թ-ին։ Opera Software-ը թողարկում է նաև բրաուզերի բջջային տարբերակները՝ Opera Mini-ն բոլոր հեռախոսների համար և Opera Mobile-ը՝ սմարթֆոնների համար։