AM
25 Հունվար 2012 - 08:56 AMT

Սիրիան և Իրանը ստեղծում են ազատ առևտրի գոտի

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկայացրել է առաջիկա 5 տարիների ընթացքում Իրանի և Սիրիայի միջև ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագրի ստեղծման ծրագիրը:

Այդ օրենքը ավելի վաղ հաստատվել էր Մեջլիսում և Սահմանադրության պահակային խորհրդի կողմից, հայտնում է IRNA-ն: Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է, մերձսահմանային շրջանների բնակիչների կյանքի բարեկեցության ապահովումը, անցակետային սահմանափակումների վերացումը, հայրենական ապրանքների մրցունակության բարձրացումը:

Կհանվեն նաև անցակետային և այլ հարկերը, ինչը դրական ազդեցություն կունենա ապրանքափոխանակության աճի դինամիկայի վրա: