AM
25 January 2012 - 10:56 AMT

Ֆիկրետ Սադիխով. Ադրբեջանը «նախազգուշացնում էր» Թուրքիային Հայաստանի հետ մերձեցումից

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը պնդում է, որ Ադրբեջանը նախազգուշացնում էր Թուրքիային, որ չի կարելի մերձենալ Հայաստանի հետ և միանգամայն ճիշտ էր: Ըստ նրա, երբ Ցյուրիխում ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, Ադրբեջանն ասում էր, որ «հայկական կողմի ու նրան սատարող առաջատար պետությունների վրա չի կարելի հույս դնել, և միանգամայն ճիշտ էր»: «Այժմ Թուրքիան համոզվեց դրանում»,-ասել է նա:

«Այժմ Թուրքիան պետք է լրջորեն մտածի թե ում հետ գործ ունի և ինչպիսին կարող է լինել Հայաստանի դիրքորոշումը ապագայում, եթե Թուրքիան որոշի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ու բացել սահմանները Հայաստանի հետ»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը: Սակայն, մոտ ապագայում նա մերձեցմանն ուղղված նման քայլեր Թուրքիայից չի ակնկալում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: