AM
25 Հունվար 2012 - 11:25 AMT

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը միացել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին

Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում է ընդունել ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կազմում գործող Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը միացնել ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին (ԵԻՍԻ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը։ Դիտարանի գործունեությունը նպատակաուղղված է տարածաշրջանային երկրաֆիզիկական դաշտերի բարձր ճշգրտության մշտական դիտարկումների կազմակերպմանը, ինչը նպաստելու է երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքների հիմնավոր վերծանումներին և ընդերքում ընթացող ֆիզիկական գործընթացների բացահայտմանը: