Երեւանում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդ-Կուլիեւը այսօր հայտարարել է լրագրողներին, որ մտադիր չէ հայկական կողմի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման հարցեր: Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, նա գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում բացառապես Սեւծովյան Տնտեսական Համագործակցության երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ նիստի ընթացքում Ադրբեջանը կստանձնի ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը: