AM
26 January 2012 - 07:11 AMT

Vkontakte սոցիալական ցանցը կգործի միայն vk.com դոմենի ներքո

Ռուսական հայտնի Vkontakte սոցիալական ցանցն այսուհետև գործելու է միայն իր միջազգային vk.com դոմենի ներքո, հաղորդում է Lenta.ru-ն:

Երբ օգտագործողները այցելեն vkontakte.ru, համակարգն ավտոմատ կտեղափոխի vk.com հասցե: Սոցիալական ցանցը շուտով կսկսի տեղեկացնել իր օգտագործողներին այս մասին, որպեսզի վերջնական անցնի կարճ հասցեին:

Vkontakte-ն 2008-ին ձեռք բերեց vk.com դոմենը: 2011-ի հունիսին սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը գրառում էր կատարել իր էջում, որ ցանցը մոտակա մի ամսվա ընթացքում գործելու է նոր դոմենի ներքո, սակայն հետագայում նա ջնջեց այդ գրառումը: Այն ժամանակ նա նշում էր, որ vk.com-ը երկու անգամ կարճ է, գեղեցիկ, հեշտ հիշվող միջազգային օգտագործողների համար և հարմար բջջայինով հավաքելու համար:

Այս տարի արդեն vk.com կարճ միջազգային դոմենի համար մշակվեց նոր լոգոտիպ:

Դե իսկ երկու օր առաջ Պավել Դուրովը Digital Life Design կոնֆերանսի ժամանակ Մյունխենում հայտնեց, որ սոցիալական ցանցի կողմից նվիրաբերում է Wikipedia օնլայն հանրագիտարանին 1 միլիոն դոլար:

Vkontakte-ն համարվում է Ռուսաստանի ամենախոշոր և ամենաճանաչված սոցիալական ցանցը՝ զբաղեցնելով այնտեղ 4-րդ հորիզոնականը բոլոր ռուսական կայքերի շարքում: Vkontakte-ն Հայաստանից ունի մոտ 322 000 օգտագործող: