Միկրոբլոգային հարթակ Twitter-ն իր բլոգում հայտնել է, որ այսուհետ սկսելու է թաքցնել կամ արգելափակել տարբեր երկրների որոշ օգտագործողների որոշ գրառումները` իշխանությունների պահանջի դեպքում։
Twitter-ը տարբեր երկների իշխանությունների հետ բազմիցս խոսքի ազատության և ինքնարտահայտման տարբեր իրավիճակների հետ է բախվել։
«Որոշ երկրներում այնքան է տարբերվում մարդկանց սկզբունքները, որ մենք չեն կարող աշխատել այդ երկրների հետ։ Կան երկրներ, ում հետ մեր կարծիքները համընկնում են, սակայն պատմական և մշակությային պատճառներով իշխանությունները սահմանափակում են բովանդակության որոշակի տեսակներ, օրինակ՝ նացիստական բովանդակությունը Ֆրանսիայում կամ Գերմանիայում»,-ասվում է Twitter-ի բլոգի հաղորդագրության մեջ։
Այսօրվանից Twitter-ը կթաքցնի այն բովանդակությունը, որը այս կամ այն երկրի համար համարվում է անթույլատրելի։ Twitter-ը պատրաստվում է նաև հայտնել կոնկրետ երկրների օգտագործողներին, թե որ գրառումը կամ որ օգտագործողն է թաքցված այս կամ այն պատճառով։ Այդ տեղեկությունները հրապարակվելու են Chilling Effects կայքում։
Երբ օգտագործողի գրառումը Twitter-ը թաքցնի, օգտագործողն այդ մասին կտեղեկանա միկրոբլոգի ադմինիստրացիայից։ Twitter-ը նշում է, որ յուրաքանչյուր թաքցնելու ենթակա գրառում դիտվելու է առանձին՝ ըստ երկրի օրենսդրության և կայքի քաղաքականության։
Twitter-ի ադմինիստրացիան, սակայն, չի նշում, թե որոնք են այդ կոնկրետ երկրները, որտեղ կայքն ունենում է ցենզուրային խնդիրներ։
Ըստ տեխնոբլոգ Mashable-ի, հնարավոր է, որ խոսքը գնում է արաբական երկրների մասին, քանի որ մի քանի օր առաջ Twitter-ը թողարկեց իր արաբական լեզուներով տարբերակը։






