AM
27 Հունվար 2012 - 08:58 AMT

Թ. Մանասերյան. Կառավարությունը պետք է գիտականորեն հիմնավորի նոր ինդուստրիալ քաղաքականության խնդիրները

Արդյունաբերական ոլորտում ֆիքսված 14.1 տոկոս աճը չի կարող ուրախացնել, սակայն այս ոլորտին զարկ տալու կառավարության վերջին հայտարարությունները պետք է ճշգրտվեն առանձին ոլորտների հայցակարգային մակարդակում: Նման կարծիք հունվարի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը կառավարության կողմից մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մասին է, որն ուղղված է արտահանմանը, որտեղ առանձնացվում են երեք առաջնային ոլորտներ` դեղագործություն, կոնյակագործություն և ճշգրիտ մեքենաշինություն ու հաստոցաշինություն: Նրա կարծիքով, այս ուղղություններով հսկայական աշխատանք պետք է տարվեն` դրանց առաջնայնությունը հաստատելու համար:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները Հայաստանում 2011թ 2010-ի համեմատ աճել են 14.1 տոկոսով` հասնելով 992.1 մլրդ դրամի: Ընդ որում, 2011թ-ին 2010-ի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 16 տոկոսով` 102.6 մլրդ դրամով: