AM
27 January 2012 - 09:10 AMT

Google+ սոցցանցում այսուհետ կարող են գրանցվել նաև դեռահասները

Google ընկերության արտադրանքների փոխնախագահ Բրեդլի Հորովիգը հայտնել է, որ այսուհետ Google+ սոցիալական ցանցում կարելի է գրանցվել սկսած 13 տարեկանից։ Սոցցանցն ավելացրել է մի քանի ֆունկցիաներ, որոնք պաշտպանելու են երեխաների անձնական տվյալները։

Մինչ այժմ ցանցում կարող էին գրանցվել միայն 18 տարին լրացած մարդիկ։ Իսկ այժմ ողջ աշխարհի դեռահասները նույնպես կարող են գրանցվել և օգտվել սոցիալական ցանցից, բացառությամբ՝ Իսպանիայի, Հյուսային Կորեայի և Նիդեռլանդների դեռահասները։ Այս երկրներում օրենքի պահանջը կայքերի օգտագործողների տարիքի նկատմամբ ավելի բարձր է։

Google+-ի այս նորարարությունը ևս մեկ քայլ է մրցակցելու Facebook սոցիալական ցանցի հետ։ Facebook-ում նույնպես գրանցումը թույլատրվում է 13 տարեկանից։

Երբ դեռահասը փորձի որևիցե հանրային գրառում անել Google+ում, ցանցը կզգուշացնի նրան, որ տվյալ գրառումը հանրային է և բացի ընկերներից ցանկացած մարդ կարող է տեսնել։

2012-ի ֆինանսական հաշվետվության ժամանակ Google ընկերության գործադիր տնօրեն Լարի Փեյջը հայտնեց, որ սոցցանցն ունի 90 միլիոն օգտագործող։

Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Այդ ժամանակից սկսած G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ Վերջերս իր որոնողական համակարգում Google-ն ավելացրեց նաև G+-ի որոնման արդյունքներ, ինչը էլ ավելի է նպաստում կայքի առաջխաղացմանը։

G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։