AM
27 Հունվար 2012 - 09:32 AMT

Տնտեսագետ. 2012թ. գյուղատնտեսության ոլորտում աճի համար պետք չէ հույսը դնել միայն բնության վրա

Հայաստանում անցկացվող ագրարային քաղաքականությունում 2011թ գրանցվել է որոշակի արդյունավետություն, որն իր ազդեցությունն է ունեցել գյուղատնտեսական ոլորտիի վրա, կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2011թ աճել է 14.1 տոկոսով`գերազանցելով 2010թ ցուցաիշը 825 մլրդ դրամով:

Սակայն, ըստ նրա, այս կրկնակի աճը 2011թ բնակլիմայական պայամանների շնորհիվ է գրանցվել: «Չէի ցանկանա 2012թ ակնկալիքները պայմանավորել բնակլիմայական պայմաններով, քանի որ գյուղացին պետք է պաշտպանված լինի: Կան միջոցառումներ, որոնք ոչ միայն պետք է իրականացվեն, այլ նաև կարգավորжեն»,- հավելել է նա հունվարի 27-ин Երևանում կայացած մամուլի ասուլի ժամանակ:

Միաժամանակ, տնտեսագետի կարծիքով, անհրաժեշտ ռեսուրսների հասանելիության բարձրացման հետ մեկտեղ, գյուղացին գրագետ խորհրդատվության կարիք ունի, մասնավորապես նրա համար, որպեսզի իմանա որ տարի ինչ ցանի, որպեսզի կորուստներ չկրի: