Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել 2011-ի իր ֆինանսական հաշվետվությունը։ 2011-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 17% եկամուտների աճ, ինչը պայմանավորված է սմարթֆոնների մեծ վաճառքով։
Ընկերության մաքուր եկամուտը 2011-ի 4-րդ եռամսյակում կազմել է մոտ 4 միլիարդ դոլար։
2012-ին Samsung Group-ը նախատեսել է Samsung Electronics-ի համար ներդնել 42մ միլիարդ դոլար, գրում է BBC-ին։
Ընկերությունը սակայն չի հայտնել, թե որքան սմարթֆոններ է վաճառել 2011-ի 4-րդ եռամսյակում՝ նշելով, որ դրանց վաճառքը աճել է 30%-ով։ Ըստ վերլուծաբանների, ընկերությունը վերջին եռամսյակում վաճառել է 37 միլիոն սմարթֆոն։
Samsung-ը 2012-ում մեծ հույսեր է կապում իր սմարթֆոնների և պլանշետների վաճառքի հետ՝ համարելով դրանք եկամուտի աճին նպաստող ամենակարևոր գործոնը։
Samsung-ը հիմնադրվել է 1938-ին։ Հանդիսանում է Samsung Group-ի սեփականությունը, որը Հարավային Կորեայում ամենախոշոր արդյունաբերական ընկերությունն է։