Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին կասեցվել է անորոշ ժամանակով: Տվյալ միջոցը ձեռնարկվել է ադրբեջանական ակումբային ֆուտբոլում առաջացած ճգնաժամի առնչությամբ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: «Վերլուծելով ադրբեջանական ֆուտբոլում տեղի ուենցող վերջին գործընթացները,-ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ,- մասնավորպես, արտաքին ուժերի կողմից ֆուտբոլի հանդեպ գործադրվող խիստ եւ անընդունելի ճնշումը, եւ մի քանի փորձ ձեռնարկելով ազդել այդ իրավիճակի վրա, ՖԻՖԱ-ի Արտակարգ իրավիճակների կոմիտեն որոշում է ընդունել ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը մեր կազմակերպությանը: Որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ մինչ այլ հանձնարարականների ընդունումը»: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի որակազրկումը հարցականի տակ է դրել Եվրո-2004 ընտրական խաղերին ազգային թիմի մասնակցությունը: