Այսօր Բրյուսելում բացվող ԵՄ երկրների գագաթնաժողովի գլխավոր հարցերից է լինելու պարտքային ճգնաժամի խնդիրը, ինչպես նաև բյուջետային կայունության նոր միության քննարկումը: Նոր միությունը հիմնվելու է հարկա-բյուջետային համաձայնագրի հիման վրա, որը ենթադրում է բյուջետային միջոցների ծախսման և պետական պարտքի ծավալների խիստ վերահսկողություն:
Ենթադրվում է պատժամիջոցներ ընդունել այն երկրների դեմ, որոնց բյուջեի դեֆիցիտը 3 տոկոսից ավել կլինի, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը: Նոր պայմանագրին միանալու ցանկություն են հայտնել ԵՄ 17 երկրներ և մի շարք այլ եվրոպական երկրներ:






