AM
30 Հունվար 2012 - 10:49 AMT

«Անելիք Բանկ»-ի միջազգային պլաստիկ քարտերի թվաքանակը 2011թ. աճել է մոտ 30 %-ով

«Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, որին զուգահեռ մոտ 35 %-ով ավելացել է թողարկված քարտերով իրականացվող գործարքների թվաքանակը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«Բանկը բավականին կարևորում է այս ցուցանիշը, քանի որ այն առարկայական է և ցույց է տալիս թողարկված քարտերի իրական արդյունավետությունը: Նման ցուցանիշների Բանկը հասել է վճարահաշվարկային համակարգի զարգացման և բանկային ծառայությունների ճիշտ մշակման արդյունքում: «Անելիք Բանկում» մշտապես աշխտանքներ են տարվում նոր, առավել մրցունակ պրոդուկտների ստեղծման, սակագնային առավել ճկուն քաղաքականության մշակման ուղղությամբ:

Աճ է արձանագրվել նաև «Անելիք Բանկի» կողմից տեղադրված POS տերմինալների գծով` մոտ 10%-ով:

«Անելիք Բանկը» մշտապես հետևում է քարտային ոլորտում իրականացվող նորարարություններին ու մշտապես կատարելագործում իր կողմից մատուցվող ծառայությունները: 2012 թվականին Բանկի քարտային ոլորտում հաճախորդների համար սպասվում են նոր անակնկալներ ու նոր հնարավորություններ¦,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Քարտային գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: