Հայ-hնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը հայտարարում է նոր դասընթացներ տարբեր ուղղություններով։ Դրանք են՝ Java տեխնոլոգիաներ (Advanced Java Technologies), Android օպերացիոն համակարգ, Linux օպերացիոն համակարգ, Ցանցային անվտանգություն (Network Security), Վեբ տեխնոլոգիաներ (Web Technologies)։
Դասընթացներն անցկացվելու են Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գտնվող Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում, տեղեկացնում են կենտրոնից։
Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն մասնակցության հայտը, որը կարելի է ներբեռնել կենտրոնի կայքից։
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը կայացավ 2011-ի նոյեմբեր ամսին։ Կենտրոնը գործում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն: