ՎԿոնտակտե սոցիալական ցանցը 200 հազար ռուբլի փոոխհատուցում է վճարելու «Ինֆինիտի» խմբի և երգչուհի Մաքսիմի ստեղծագործության օգտագործման իրավունքը խախտելու համար, հաղորդում է Վեդոմոստի թերթը:
Դատարանը բավարարել է Gala Records ընկերության հայցի մի մասը: Նրանք պահանջում էին Վկոնտակտեից շուրջ 1 մլն ռուբլի: Նրանք պնդում էին, որ հենց ՎԿոնտակտեն պետք է ենթարկվի պատասխանատվության, այլ ոչ թե երաժշտությունը ներբեռնած օգտագործողները:
2010-ի հոկտեմբերին Հյուսիսարևմտյան շրջանի Դաշնային իրավարար դատարանը ՎԿոնտակտեին ազատել էր օգտագործողների կողմից ներբեռնված ֆիլմը տարածելու համար պատասխանատվությունից: Հայց էր ներկայացրել «ВГТРК»-ն: