Թուրքիան այլևս չի աջակցում Nabucco նախագծին և գերադասում է առաջնային համարել TANAP-ը: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն` հղելով թուրքական ԶԼՄ-ին, այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընֆգծել է,որ «TANAP-ը ավելի մատչելի է և հեշտ է իրականացնել, քան Nabucco-ն»,-ասել է նա DPA տված հարցազրույցում` մատնանշելով Nabucco նախագծի արժեքը:
Nabucco գազատարի նախագիծը ենթադրում է ԵՄ երկրներին գազի մատակարարում Կասպյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից: Գազատարի շինարարությունը նախատեսվում է 2013թ, իսկ գազի մատակարարման սկիզբը նախատեսվում է 2017թ:
Նախարարության ներկայացուցչի խոսքով, ի տարբերություն Nabucco-ի, TANAP օգտագործելու է Թուրքիայի արդեն իսկ գոյություն ունեցող գազատարերը, որոնք գազը մատակարարելու են Ադրբեջանից, մինչդեռ Nabucco պետք է գտնի գազի այլ աղբյուրներ ևս, որպեսզի կոմերցիոն առումով շահագործելի լինի:
TANAP գազատարի շինարարությունը անհրաժեշտ է մեծ ծավալներով գազի մատակարարման համար, որոնք Ադրբեջանը մտադիր է արդյունահանել մինչև 2025թ:






