«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման «BLIZKO» արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգին: Տվյալ համակարգի միջոցով իրականացվում են արագ դրամական փոխանցումներ ԱՊՀ և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
Ինչպես ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT» և «MONEYGRAM» համակարգերի միջոցով:
2011թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել է 272,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի փոխանցումներ, որից առանց հաշվի բացման` 5 մլրդ դրամ, և S.W.I.F.T. համակարգով`267,5 մլրդ դրամ:






