AM
31 January 2012 - 07:21 AMT

Toshiba ընկերության եկամուտները նվազել են 70%-ով

Ճապոնական Toshiba ընկերության զուտ եկամուտը 2011-ի 9 ամիսների ընթացքում նվազել է 70%-ով՝ կազմելով 157,5 միլիոն դոլար։ Այս ցուցանիշները ընկերությունը հրապարակել է իր ֆինանսական տարվա հաշվետվության ժամանակ։

Ընկերության եկամուտների նվազումը պայմանավորված է Toshiba-ի արտադրանքների վաճառքի քանակի նվազմամբ։ Ընկերության վաճառքը նվազել է 6,8% և կազմել 56,79 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։

Toshiba-ն հիմնադրվել է 1875-ին՝ որպես հեռագրասարքերի արտադրող։ Այսօր ընկերությունը համարվում է գրասենյակային և կենցաղային սարքերի առաջատար արտադրող։ Հիմնական արտադրությունը կազմում են համակարգիչները, կոշտ սկավառակները, CD-ROM և DVD-ROM-երը, հեռուստացույցները, տեսաձայնագրիչները և այլն։