Երեկ հաքերների կողմից կոտրվել են ավստրիական ուսանողական եղբայրության Nibelungia-ի և Academic Turnverein մարմնամարզիկ-ուսանողների միության կայքերը։ Այս կայքերում հաքերները թողել են որպես հաղորդագրություն Խորհրդային Միության զինանշանը, օրհներգի ձայնագրությունը և լինքը, որը տանում է Anonymous հաքերային խմբավորման ավստրիական ճյուղի՝ AnonAustria-ի միկրոբլոգը։
Հարքերները գրել են, թե իրենք «զարդարում են» սովետական սիմվոլներով «նացիստներին»։ Բացի սովետական սիմվոլներից հաքերները թողել են մեկ այլ միկրոբլոգի լինք, որտեղ հրապարակվում են նացիստական վեբ-կայքերի օգտագործողների անձնական տվյալները, հայտնում է Associated Press-ը։
Բացի վերը նշված երկու ուսանողական կայքերից, հաքերները հարձակվել են Վիեննական պարահանդեսի կայքի վրա։ Հաքերների այս հարձակումների ակցիան հավանաբար կապված է եղել հունվարի 27-ին անցկացված պարահանդեսի հետ՝ հայտնի է, որ այդ օրը Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է։ Շատերն էին պահանջում չանցկանցել այդ միջոցառումը՝ համարելով, որ այն ունի նազիստական ենթատեքստ։ Մոտ 2500 մարդ Վիեննայում դուրս էին եկել բողոքի ակցիաների։
Վիեննական պարահանդեսներն անցկացվում են 19-րդ դարից։