Մինչև տեխնոլոգիաների ոլորտում բոլորը սպասում են Samsung Galaxy S 3 սմարթֆոնի լույս տեսնելուն, ընկերությունը թողարկում է Galaxy S սմարթֆոնի կատարելագործված տարբերակը միջազգային շուկաների համար, հաղորդում է CNET-ը։
Galaxy S-ի կատարելագործված տարբերակն ընկերությունն անվանել է Galaxy S Advance։ Այն ունի 1GHz երկակի պրոցեսոր, 768Մբ օպերատիվ հիշողություն (RAM), մինչև 16Գբ ներքին ծավալ, 5Մպ ֆոտոխցիկ և 1,3 Մպ դիմային ֆոտոխցիկ։
Galaxy S Advance-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.3 Gingerbread տարբերակով և պարունակում է իր մեջ Samsung-ի սեփական ծրագրերը (Media Hub, Music Hub և այլն)։
Ընկերությունը չի նշել, թե որքան է արժենալու կատարելագործված սմարթֆոնը։ Այն փետրվարին կհանվի վաճառքի Չինաստանում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում և Ասիայում։
Փետրվարին կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ Samsung ընկերությունը կներկայացնի իր Galaxy S շարքի երրորդ սերունդը։ Galaxy S սմարթֆոնների շարքը ընկերության ամենամրցակցային է սմարթֆոնների շուկայում, հիմնական մրցակիցը Apple ընկերության iPhone 4 սմարթֆոնն է։






