Կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ և ՀՀԿ միջև տարաձայնություններ չկան: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Վստահության պակաս չկա»,-ընդգծել է նա,-«Բոլորն էլ ուզում են հաղթել այս մրցավազքում»:
Այս առնչությամբ նա նկատել է, որ Սերժ Սարգսյանի` կոալիցիոն առաջնորդների հետ, վերջերս կայացած հանդիպումը կապված է ինչպես այդ լարվածության քննարկման, այնպես էլ գալիք ընտրությունների հետ:
Այն հարցին, արդյոք կա ՀՀԿ կողմից ճնշում ԲՀԿ վրա, Բոստանջյանը հումորով նկատել է, որ լրագրողներն ասում են, ինքն էլ, ելնելով դաստիարակությունից, համաձայնվում է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ մի շարք անդամների ձերբակալությանը, Բոստանջյանն ընդգծել է, որ դրանք նպատակ են հետապնդում երկրում օրինականությունը բարձրացնելու: Սակայն նա նշել է, որ պետք չէ դրանք կապել բացառապես ԲՀԿ հետ, քանի որ այլ քաղաքական ուժեր ևս խախտում են օրենքը:






