2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հունվարին 2011թ. հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14.0% և 21.2%-ով, իսկ 2010թ. համեմատ` 17.7% և 28.2%-ով:
2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ավտոմեքենայի շարժիչի յուղի 17.7% գնաճ: 2012թ. հունվարին 2011թ. հունվարի համեմատ ավտոմեքենայի շարժիչի յուղի գինն աճել է 24.4%-ով, իսկ 2010թ. համեմատ` 25.8%-ով:
Այսօրվա դրությամբ «Սուպեր» բենզինը կարելի է գնել 500 դրամով, «Պրեմիումը»` 470 դրամով, իսկ «Ռեգուլյարը»` 450 դրամով:






