AM
2 February 2012 - 05:20 AMT

Facebook-ից օգտվում է ավելի քան 845 մլն մարդ

Facebook-ը իր բաժնետոմսերի սկզբնական հրապարակային տեղակայման համար հայտ է ներկայացրել բորսայում (IPO), որտեղ հայտարարել է առնվազն 5 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին: Խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ի` առնվազն ամեն ամիս կայք այցելող օգտատերերի թիվը գերազանցել է 845 միլիոնը, նշվում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերում:

Ընկերության տվյալներով, ամեն օր կայքում առնվազն 2,7 միլիարդ «լայք» և մեկնաբանություն են թողնում: Բացի այդ, Facebook-ի օգտատերերը օրական մոտ 250 միլիոն լուսանկար են բեռնում կայք:

Facebook-ի մրցակիցը` Google+ սոցիալական ցանցը, որը գործարկվել է 2011թ. հունիսին, այս տարվա հունվարի կեսին հաղորդեց 90 միլիոն գրանցված օգտատերերի մասին: