AM
2 February 2012 - 06:24 AMT

Facebook-ը ծրագրում է 5 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավել

Facebook սոցիալական ցանցի մենեջմենթը հրապարակել է բաց ֆոնդային շուկայում բաժնետոմսերի տեղակայման միջոցով 5 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավելու իր ծրագրերը: ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերում նշված գումարը կազմում է այն ծավալի կեսը, որը ենթադրում էին վերլուծաբանները:

Այնուամենայնիվ, սպասվում է, որ Facebook-ի բաժնետոմսերի փաթեթը կարող է դառնալ խոշորագույնը մինչ այդ ինտերնետ-ընկերությունների կողմից տեղակայվածներից:

Հայտում ներկայացված տվյալների համաձայն, 2011 թվականին ընկերության մաքուր եկամուտն աճել է 65 տոկոսով և հասել 1 մլրդ դոլարի, իսկ սոցիալական ցանցի ընդհանուր շահույթը կազմել է 3,71 մլրդ դոլար:

Ավելի վաղ այդ թվերը պաշտոնապես չէին հրապարակվել, և Facebook-ի ֆինանսական դրության մասին տեղեկությունները գնահատական բնույթ էին կրում, հաղորդում է BBC-ն: